top

19.06.2020


<h4>Հայտարարություն</h4>ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սպիտակ համայնքի ղեկավարին կից, համայնքի տարածքում հասարակական կարգով գործելու են թվով երեք խորհրդակցական մարմիններ (ԽՄ)՝
1․համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման ԽՄ.
2․քաղաքաշինության, հողօգտագործման, տնտեսական ենթակառուցվածքների, կոմունալ տնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության և տրանսպորտի հարցերի ԽՄ.
3․կրթության, մշակույթի, երիտասարդության հետ տարվող աշխատանքների, առողջապահության, սպորտի, սոցիալական (այդ թվում՝ երեխաների պաշտպանության) հարցերի ԽՄ:
ԽՄ-ների կազմում կարող են ընդգրկվել
1․համայնքի ավագանու մեկից երեք անդամ.
2․համայնքի աշխատակազմի կամ համայնքային ենթակայության կազմակերպությունների մասնագետներ.
3․քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչներ.
4․մասնավոր հատվածի կազմակերպությունների և խմբերի ներկայացուցիչներ.
5․պետական կառավարման մարմինների` համայնքի տարածքում գործող տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ.
6․համայնքում գործող բազմաբնակարան բնակելի շենքերի կառավարման մարմինների (համատիրությունների, հավատարմագրային կամ լիազորագրային կառավարման մարմինների, կոոպերատիվների և այլնի) և (կամ) համայնքի թաղամասերի և բնակավայրերի ներկայացուցիչներ.
7․փորձագետներ.
8․համայնքի ակտիվ բնակիչներ.
9․այլ շահագրգիռ անձիք:
Յուրաքանչյուր կազմակերպությունից կամ խմբերից կարող է ներգրավվել մեկ անդամ:
Դիմում ներկայացրած այն անձինք, ովքեր չեն ընդգրկվել ԽՄ-ներից որևիցե մեկի կազմում, գրանցվում են դիմում ներկայացրած անձանց ռեզերվում:
Դիմումները կարող եք լրացնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/1NGMbLM8vvz_zy8nvOyD-dfK9nMsGxHmg75faP6de_MM/edit
Դիմումները ներկայացնել Սպիտակի համայնքապետարան կամ ուղարկել municipalityspitak@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս/թ հուլիսի 13-ը բոլոր աշխատանքային օրերին ժամը 9։00-18։00-ը։

Սպիտակի համայնքապետարան


×