top

01.09.2020


Սպիտակի համայնքապետարանը հայտարարում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթ` հետևյալ թափուր ավտոբուսային (միկրոավտոբուսային) երթուղիների համար`
1.Կենտրոն-Տաշիր Վարպետաց թաղամաս-Շվեյցարական-Շահումյան
2.Բանավան-Գերմանական-Կենտրոն-Իտալական
3.Տեր-Սիմոնյան-Փյունիկ-Կենտրոն-Իտալական
ՄՐՑՈՒՅԹԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿ
1. Հայտ.
2. Ընդհանուր օգտագործման ուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր փոխադրումների կազմակերպման լիցենզիա.
3. Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայական.
4. Միկրոավտոբուսների տեխնիկական անձնագրեր (գրանցման վկայագրեր).
5.Միկրոավտոբուսների ամրակցված վարորդների` վարորդական իրավունքի վկայականներ, աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր, սահմանված կարգով բժշկական հանձնաժողովի կողմից տրված` առողջական վիճակի մասին տեղեկանքներ.
6. Միկրոավտոբուսների վարձակալման դեպքում` վարձակալության պայմանագիր.
7.Միկրոավտոբուսներն այլ տեսակի վառելիքով շահագործելու համար վերասարքավորելու (կահավորելու) դեպքում` շահագործման և վերասարքավորման օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
8. Միկրոավտոբուսների վարորդի` սեղմված բնական կամ հեղուկ գազով աշխատելու դեպքում` օրինականությունը հաստատող փաստաթուղթ.
9.Կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ շարժական կազմի հավաքակայանի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայական:
10. Փակ ծրարով ներկայացնում է երթուղու սպասարկման համար առաջարկվող մեկ ուղևորի փոխադրման գինը:
Նշված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են մեկ օրինակից՝ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից սոսնձված և ստորագրված փաթեթով: Փաթեթի փաստաթղթերը պետք է հաստատված լինեն հայտատու կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից «Իսկականի հետ ճիշտ է» գրառմամբ և ստորագրությամբ:
Մրցույթը կանցկացվի 2020թ. հոկտեմբերի 16-ին ժամը 10:00-ին Սպիտակի համայնքապետարանի վարչական շենքում (ք.Սպիտակ, Շահումյան 7):
Հայտերն ընդունվում են Սպիտակի համայնքապետարան՝ աշխատակազմի քաղաքաշինության,, հողօգտագործման, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժին ամեն օր ժամը 09:00-ից մինչև 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Փաթեթների ընդունումը դադարեցվում է մրցույթի անցկացման օրվանից 5 աշխատանքային օր առաջ՝ 2020թ. հոկտեմբերի 9-ին:
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 025522500:
Մրցույթն անցկացվում է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի N 762 որոշման պահանջների համաձայն:


×