top

03.10.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերի վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթ:
Լոտ- 1 06-006-0202-0020 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերից 8,95398հա մակերեսով արոտավայր:
Վարձակալության իրավունքի ժամկետը 25 տարի, հողամասի մեկնարկային վարձավճարը 32 052 ՀՀ դրամ:
Լոտ- 2 06-006-0202-0022 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասերից 3,63811հա մակերեսով արոտավայր:
Վարձակալության իրավունքի ժամկետը 25 տարի, հողամասի մեկնարկային վարձավճարը 13 024 ՀՀ դրամ:
Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասերի հատակագծերին, պայմանագրերի տիպային օրինակներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2017թ. նոյեմբերի 3-ը:
Մրցույթը կայանալու է 2017թ. նոյեմբերի 6–ին ժամը 14.00-ին:


×