top

29.12.2017


Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթների և աճուրդների) կազմակերպման ու անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մրցույթ:
Լոտ- 1 Թորոսյան փողոց, թիվ 26/2 հասցեում գտնվող 06-006-0503-0088 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասերից 0.004հա մակերեսով հասարակական կառուցապատման հողամասը, դեղատուն կառուցելու նպատակով:
Կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի մեկնարկային գինը 12 000 ՀՀ դրամ, կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը 25 տարի:
Մրցույթի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, պայմաններին, հողամասի հատակագծին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Սպիտակի համայնքապետարան (Շահումյան 7, 2-րդ հարկ, 206 սենյակ):
Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ:
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-18.00 մինչև 2018թ. փետրվարի 2-ը:
Մրցույթը կայանալու է 2018թ. փետրվարի 5–ին ժամը 15.00-ին:


×