top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

08.11.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի’ սպիտակցիներ
2018 թվականի նոյեմբերի 15-ին ժամը 14:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը հետևյալ օրակարգով.
1. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
2. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու և ուղղակի վաճառքի գին սահմանելու մասին
3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
4. Նվիրատվությամբ անշարժ գույք փոխանցելուն համաձայնություն տալու մասին
5. Արմիկ Մանուկյանին գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին
6. Տեղական վճարի արտոնություն տրամադրելու մասին
7. Պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությանը Սպիտակ համայնքի մարզիկների մասնակցությունն ապահովելու համար դրամական օգնություն տրամադրելուն համաձայնություն տալու մասին



×