top

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԵՏՐ ՄԻԿԻՍԿԱՆ

08.11.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ-ՈՒՄ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՊԵՏՐ ՄԻԿԻՍԿԱՆ
Երեկ ճանաչողական այցով Սպիտակում էր ՀՀ-ում Չեխիայի հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան՝ ղեկավարի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերի ուղեկցությամբ։
Նրանք սկզբում եղան Սպիտակի Անանիա Շիրակացու անվան թիվ 8 միջնակարգ դպրոցում, որտեղ դպրոցի տնօրինությունը գեղեցիկ կազմակերպված միջոցառմամբ ընդունեց նրանց։ Դպրոցի տնօրեն Լուսյա Սարդարյանն իր խոսքում նշեց, որ դպրոցը, որտեղ սովորում են երեխաները կառուցել են սպիտակցիների լավ բարեկամ չեխերը՝ 88-ի ավերիչ երկրաշարժից հետո։ Նա դպրոցի բոլոր տարիների սաների և սպիտակցիների անունից շնորհակալություն հայտնեց չեխ ժողովրդին՝ դժվար պահին սպիտակցուն օգնության ձեռք մեկնելու համար։
Դեսպանը շրջեց դպրոցում, ծանոթացավ դպրոցի պայմանների և աշակերտների հետ։
Քիչ ավելի ուշ հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը։ Հանդիպմանը ներկա էր նաև աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը:
Գ․Սահակյանը դեսպանին պատմեց նախա և հետերկրաշարժյան Սպիտակի, վերջին տարիներին համայնքում տեղի ունեցած դրական փոփոխությունների մասին: Նա խոսեց նաև համայնքում առկա խնդիրների մասին, հատկապես շեշտեց, որ աշխատատեղերի ստեղծման, համայնքի բնակիչներին բնակարանով ապահովելու և ճանապարհների խնդիրը մնում է առաջնային։ Նշեց, որ փողոցային լուսավորության խնդիրը, որը ևս կարևոր է, համայնքը փորձում է լուծել իր ուժերով։
Դեսպան Միկիսկան շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ ջերմ ընդունելության համար։ Նա Գ․ Սահակյանին առաջարկեց համագործակցության եզրեր գտնել 2 երկրների նմանատիպ քաղաքների միջև։ Դեսպանը խոստացավ միջնորդել այդ հարցում։ Նա նաև նշեց, որ դա հնարավոր կլինի իրականացնել համայնքների ղեկավարների և գործարարների փոխադարձ այցելությունների միջոցով։ Դեսպանը խոսեց նաև ՀՀ-ում ՉՀ-ի դեսպանատան կողմից իրականացված և իրականացվող ՀԿ-ների աջակցման և փոքր դրամաշնորհային ծրագրերի մասին։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղ ծրագրով վերանորոգել թիվ 8 միջնակարգ դպրոցի հարակից տարածքը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։ Հանդիպման ավարտին դեսպանը պատրաստակամություն հայտնեց մասնակցելու 1988-ի աղետալի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին։
Ջերմ ու բովանդակալից զրույցի ավարտին հետագա համագործակցության մեծ ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց։



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×