top

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ

04.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՈՒՄ ԷՐ ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր։
Սպիտակում նախագահին դիմավորեցին Լոռու մարզպետի տեղակալ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սարուխանյանն ու Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Նրանց ուղեկցությամբ հանրապետության նախագահը տիկնոջ հետ եղավ “Ագրոհոլդինգ Արմենիա” ընկերությունում, որը հիմնադրվել է 1993թ․ և մասնագիտացել է կաթնարտադրության և տոհմային կենդանիների բուծման մեջ։ Ագրոհոլդինգի հիմնական առաքելությունն է հանրապետությունում ներդնել և զարգացնել անասնապահության նոր սկզբունքները։ Այդ նպատակին հասնելու համար Ագրոհոլդինգը ներգրավում է արտասահմանյան մասնագետների, անց են կացվում դասընթացներ, աջակցում են ընկերության աշխատակիցների մասնագիտական կատարելագործմանը։
Դեռևս սեպտեմբերին Երևանում անցկացված “Արմենիա էքսպո- 2018” ամենամյա ցուցահանդեսին նախագահ Սարգսյանի ուշադրությունը գրավել էր “Ագրոհոլդինգ Արմենիա” ընկերության ինքնատիպ տաղավարն ու արտադրանքը։
Հանրապետության նախագահը շրջեց, ծանոթացավ ընկերության գործունեությանն ու առաջիկա ծրագրերին, զրուցեց աշխատակիցների հետ, համտեսեց ընկերության արտադրանքը: “Ագրոհոլդինգ Արմենիա” -ի ղեկավարներ Արմեն և Գոռ Խեչոյանները նշեցին, որ տնտեսությունում բուծում են միայն կենդանիների մաքրացեղ տեսակներ: Ընկերության գործունեությունն ուղղված է բարձր որակի բնական կովի կաթի արտադրությանը, որը սպառվում է հիմնականում Հայաստանում, ներկայումս աշխատանքներ են տարվում նոր շուկաներ մուտք գործելու ուղղությամբ:
Նախագահ Սարգսյանը կարևորեց այս ոլորտում փորձ ունեցող միջազգային ընկերությունների հետ համագործակցությունը, որը, նրա խոսքով, կօգնի անասնաբուծության և գյուղմթերքների արտադրության ոլորտում ներդնել նոր մշակույթ՝ ապահովելով արտադրանքի նոր որակ ու նոր ստանդարտներ, ինչը խթան կլինի նաև արտադրության ընդլայնման համար։
Ավելի ուշ նախագահ Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի, Գագիկ Սահակյանի, Սերգեյ Սարուխայանի հետ ծաղիկներ խոնարհեց 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×