top

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

05.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ
Վաղը՝ դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ին Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ կկատարվի հոգեհանգստյան կարգ: Կատարումներով հանդես կգան Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու երգչախումբը և Վանաձորից հրավիրված լարային քառյակը, հավարտ կարգի կբաժանվի հոգեհաց` հարիսայի տեսքով:
Հոգեհանգստյան կարգի ավարտից հետո եկեղեցու բակից դեպի երկրաշարժի զոհերի հուշարձան կլինի քայլերթ, որտեղ ի հիշատակ անմեղ զոհերի կկատարվի մոմավառություն։
Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 9։30-ին Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում արժանապատիվ Տեր Օվսե քահանա Հովհաննիսյանը կմատուցի Սուրբ և Անմահ Պատարագ:
Ժամը 11։41-ին երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին կկատարվի պսակադրության արարողություն։
Ժամը 12։30-ին մշակույթի տանը ՀՀ մշակույթի նախարարության հովանավորությամբ տեղի կունենա հուշ-ցերեկույթ։



×