top

ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 88-Ի ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ

06.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԿԱՐԳ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ 88-Ի ԱՆՄԵՂ ԶՈՀԵՐԻ
Այսօր երեկոյան Սպիտակի սուրբ Հարություն եկեղեցում՝ նվիրված երկրաշարժի 30-րդ տարելիցին, հանդիսապետությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի՝ կատարվեց հոգեհանգստյան կարգ, որին ներկա էին Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, գրասենյակների տնօրեններ ու աշխատակիցներ, դպրոցների ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներ, պաշտոնատար այլ անձինք, ՀԿ ներկայացուցիչներ, սպիտակցիներ։
Կատարումներով հանդես եկան Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցու երգչախումբը և Վանաձորից հրավիրված լարային քառյակը, հավարտ կարգի բաժանվեց հոգեհաց` հարիսայի տեսքով:
Հոգեհանգստյան կարգի ավարտից հետո եկեղեցու բակից ներկաները քայլերթով շարժվեցին դեպի երկրաշարժի զոհերի հուշարձան, որտեղ ի հիշատակ անմեղ զոհերի կատարվեց մոմավառություն։



×