top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՋԱՐԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ

17.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՋԱՐԻԱՅԻ  ՀԱՅԿԱԿԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
Աջարիայի հայկական համայնքի հարգե′լի ներկայացուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ նշանակալից հոբելյանի` Աջարիայում հայկական համայնքի կազմավորման 25-ամյակի կապակցությամբ, մաղթում բարեկեցություն, խաղաղություն և նորանոր անձնական ու աշխատանքային հաջողություններ: Պահպանելով հայոց մշակույթն ու լեզուն, քրիստոնեական հավատքը՝ դուք նպաստում եք հայապահպանության գործին և աջակցում տեղի հայությանը չմոռանալ ազգայինն ու հայրենին: Մեծ ու անգնահատելի է Ձեր ներդրած ավանդը ինչպես հայ և վրաց ժողովուրդների բարեկամական դարավոր հարաբերությունների խորացման և ամրապնդման, այնպես էլ Աջարիայի տնտեսական շարունակական զարգացման գործում: Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ավելի խորացնել, ամրապնդել և որակական նոր մակարդակի վրա բարձրացնել մեկ տասնամյակից ավելի վաղեմություն ունեցող Սպիտակ - Խելվաչաուրի բարեկամական հարաբերություններն ու ակտիվ փոխգործակցությունը թե′ տնտեսական և թե′ մշակութային ոլորտներում: Կրկին շնորհավորում եմ հիշարժան տոնի կապակցությամբ և ցանկանում հետագա բեղուն աշխատանքային գործունեություն:

Լավագույն ցանկություններով`
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան



×