top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

17.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ

2018 թվականի դեկտեմբերի 18-ին ժամը 16:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.

1. Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 71-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

2. Սպիտակ համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
3. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
4. Սպիտակի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5. Սպիտակ համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 10-ի թիվ 34-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

6. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու առաջարկի և Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

7. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին

8. Գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին

9. «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում 2019 թվականի հունվար և փետրվար ամիսները պարապուրդի ժամանակահատված համարելու մասին

10. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին



×