top

ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ

15.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՆՇՎԵՑ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ
Դեկտեմբերի 12-ին` Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված միամսյակի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի «Սպիտակի ցերեկային կենտրոն»-ում կազմակերպվեց տոնական միջոցառում, որը տերունական աղոթքով բացեց Սպիտակի Սբ.Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Օվսեն: Միջոցառմանը ներկա էին «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ-ի Լոռու մարզի տնօրեն Սուսաննա Մարտիրոսյանը, Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Մարտին Հաջյանը, Սպիտակի համայնքապետարանի, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ և կենտրոնի ծառայությունից օգտվող բազմաթիվ շահառուներ:
Այնուհետև բացման խոսքով ներկաներին ողջունեց և հաշմանդամություն ունեցող անձանց շնորհավորեց ու առողջություն, բարեկեցություն մաղթեց կենտրոնի սոցիալական աշխատող Լուսինե Սահակյանը: Նա ներկայացնելով օրվա խորհուրդը նշեց, որ սկսած 1992թ.-ից ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ դեկտեմբերի 3-ը նշվում է որպես Հաշմանդամների միջազգային օր: Ծանոթացրեց նաև կենտրոնում հաշմանդամություն ունեցող անձանց համար իրականացված մի շարք ծրագրերին: (Բիզնես ծրագիր, ֆուրշետի դասընթաց, համակարգչային ուսուցում և այլն…) Կենտրոնի սրահում ցուցադրված էին նաև հաշմանդամություն ունեցող շահառուների ձեռարվեստի գեղեցիկ ու հետաքրքիր աշխատանքները:
Այնուհետև ներկաներին իրենց գեղեցիկ, ուրախ կատարումներով ուրախացրեցին Սպիտակի Մշակույթի տան «Վերածնունդ» պարային համույթի (գեղ․ ղեկ․ Անուշ Աբրահամյան), երգի ստուդիայի (գեղ. ղեկավար Ինգա Մարտիրոսյան) և «Հեքիաթների աշխարհ» թատերական ստուդիայի (գեղ․ ղեկ․ Արմինե Մելքոնյան) սաները: Ջիվանու անվան աշուղական դպրոցի Սպիտակի մասնաճյուղի (գեղ. ղեկավար Սահականուշ Արղամանյան) սան Թամարա Բոստանչյանն իր երգեցիկ ձայնով արժանացավ ներկաների բուռն ծափահարություններին:
Սիրելի′ հաշմանդամներ
Առողջ եղե′ք, Ձեր կենսախնդությամբ ու նվիրվածությամբ մշտապես պիտանի լինելու կարևոր դասը շարունակեք ուսուցանել, իսկ մենք բոլորս պատասխանատվություն ենք կրում Ձեր նկատմամբ անհրաժեշտ հոգատարություն և աջակցություն ապահովելու հարցում:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×