top

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ

19.12.2018


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ
2018 թվականի դեկտեմբերի 18-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի ունեցավ համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ 71-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքում 2019 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը սահմանելու մասին
3. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին
4. Սպիտակի համայնքային ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին
5. Սպիտակ համայնքի ավագանու 2015 թվականի հուլիսի 10-ի թիվ 34-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին
6. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում փոփոխություն և լրացում կատարելու առաջարկի և Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 61-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
7. Աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվարկման և գանձման կարգը հաստատելու մասին
8. Գույքահարկի գծով արտոնություն տրամադրելու մասին
9. «Սպիտակի համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունում 2019 թվականի հունվար և փետրվար ամիսները պարապուրդի ժամանակահատված համարելու մասին
10. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին
Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը։ Օրակարգային հարցերը հաստատելուց հետո ավագանին անցավ դրանց քննարկմանը:
Բոլոր հարցերին ավագանին կողմ քվեարկեց, բացի առաջին հարցից՝ նիստին մասնակցող 10 ավագանիներից մեկը մնաց ձեռնպահ։



×