top

ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ-2019 ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ

04.04.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՆՑԿԱՑՎԵՑ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՍՊՈՐՏԼԱՆԴԻԱ-2019 ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓՈՒԼԸ
Ապրիլի 3-ին Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց Հայաստանի Հանրապետության մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության հանրակրթական դպրոցների 1-ից 3-րդ և 4-ից 7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիա մարզական միջոցառման համայնքային փուլը: Այս տարի մարզական միջոցառման 1-ից 3-րդ դասարանների տարիքային խմբում մասնակցում էին համայնքի հանրակրթական երկու դպրոցների թիմեր, իսկ 4-ից 7-րդ դասարանների տարիքային խմբում՝ հանրակրթական վեց դպրոցների թիմեր: Երկու տարիքային խմբերի մասնակիցներն իրենց ուժերը չափեցին հինգ մրցաձևերում:
Բոլոր մասնակից թիմերից մեծ առավելությամբ առաջ անցան Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոցի տարիքային երկու խմբերի թիմերը /մարզիչ և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Գոռ Էհտիբարյան/ զբաղեցնելով 1-ին տեղերը:
1-3-րդ դասարանների տարիքային խմբում երկրորդ տեղը գրավեց Սպիտակի թիվ 5 հիմնական դպրոցի թիմը /մարզիչ և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Արթուր Քոչարյան/, իսկ 4-ից 7-րդ դասարանների տարիքային խմբում՝ Սպիտակի թիվ 8 միջնակարգ դպրոցի թիմը /մարզիչ և ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ռաֆիկ Մանուկյան/:
Մրցույթում 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից տրվեցին համապատասխան կարգի հավաստագրեր և գավաթներ:
Տարիքային խմբերի 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք ստացան մասնակցելու ապրիլ ամսին Վանաձորում կայանալիք Սպորտլանդիա-2019-ի մարզային փուլին:
Շնորհավորում ենք հաղթող ճանաչված թիմերին և մաղթում հաջողություններ՝ հետագա մրցապայքարներում:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×