top

ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ

06.04.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԱԿՆԿԱԼԸ
Գարնանային տոների առթիվ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի նախաձեռնությամբ համայնքապետարանի աշխատակիցները անակնկալ այցով հանդիպում ունեցան համայնքի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող, վաստակաշատ ու վաստակած հանգստի անցած, ինչպես նաև 90 տարեկան և ավել տարիք ունեցող կանանց ընտանիքներ:
Համայնքապետարանի աշխատակիցները ողջունելով նրանց ավանդը և նշանակալի դերակատարությունը համայնքի զարգացման կարևոր գործում երախտիքի, գնահատանքի և մեծարանքի խոսքեր հղեցին հյուրընկալած ընտանիքներին և արժևորելով նրանց անգնահատելի դերը ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում մաղթեցին խաղաղ երկինք, քաջառողջություն, ընտանեկան երջանկություն և համայնքի ղեկավարի կողմից խորհրդանշական նվերներ ու ծաղիկներ հանձնեցին նրանց:
Անակնկալը իրոք ստացվել էր, քանզի բոլորը հուզմունքով ողջունեցին համայնքի ղեկավարի նախաձեռնությունը և փոխադարձ երախտիքի խոսքեր ուղղեցին համայնքի ղեկավարին և աշխատակազմին` մեծ հարգանքի և ուշադրության համար:
Սիրելի կանայք թո՛ղ միշտ գարուն լինի Ձեր սրտերում, իսկ ժպիտը` անպակաս Ձեր դեմքից:



Լուսանկարներ

Լուրեր

×