top

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2019», «ՄԵՂՈՒ 2019», «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ 2019» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

24.06.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՅՏՆԻ ԵՆ «ԿԵՆԳՈՒՐՈՒ 2019», «ՄԵՂՈՒ 2019», «ՌՈՒՍԱԿԱՆ ԱՐՋՈՒԿ 2019» ՄՐՑՈՒՅԹՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
«Կենգուրուն» մաթեմատիկայի միջազգային ամենամեծ ու ամենասիրված մրցույթն է, որին մասնակցում է 80-ից ավելի երկիր: Մրցույթի նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել մաթեմատիկայի հանդեպ՝ այն առավել գրավիչ ու սիրելի դարձնելով երեխաների համար: Հայաստանի Հանրապետությունում մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմադրամը: Մրցույթը տաս տարի շարունակ անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, ութ տարի Արցախում՝ ԼՂՀ կրթության և գիտության նախարարությունների հովանու ներքո:
«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը նախատեսված է 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտների համար, որի նպատակը հետաքրքիր և գրավիչ առաջադրանքների միջոցով հայերենն ավելի սիրելի դարձնելն է մեր աշակերտների համար, իսկ «Ռուսական արջուկ» մրցույթը համարվում է «Կենգուրու» միջազգային հանրաճանաչ մրցույթի «կրտսեր եղբայրը»: «Այբ» կրթական հիմնադրամը «Ռուսական արջուկ. լեզվաբանություն բոլորի համար» ռուսաց լեզվի միջազգային մրցույթի բացառիկ կազմակերպիչն է Հայաստանում (2010 թվականից) և Արցախում (2011 թվականից): Մրցույթի գլխավոր նպատակն է համընդհանուր հետաքրքրություն առաջացնել ռուսաց լեզվի հանդեպ, այն առավել գրավիչ դարձնել երեխաների համար՝ ցույց տալով ռուսաց լեզվի ողջ հմայքն ու հարստությունը:
Հունիսի 24-ին մրցույթի հայաստանյան կազմակերպիչ «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչները Սպիտակի Ա. Մյասնիկյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցում պարգևատրեցին «Կենգուրու 2019» և «Մեղու 2019» մրցույթներում լավագույն արդյունք գրանցած Սպիտակի և հարակից գյուղական համայնքների թվով 31 աշակերտների: Մասնակից բոլոր դպրոցներին տրվեցին հավաստագրեր: Մրցանակաբաշխությանը ներկա էին Սպիտակ համայնքի և հարակից գյուղական համայնքների դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, մրցանակների արժանացած աշակերտներ և ծնողներ: Միջոցառման ուրախ տրամադրությունն ապահովեցին Սպիտակի մշակույթի տան «Վերածնունդ» պարային համույթի սաները և Մարիա Եղիազարյանը իր «Արևի մարդիկ» երգով:
«Կենգուրու 2019»-ին մասնակցել են 3-12-րդ դասարանների 38 616 աշակերտ Հայաստանի և Արցախի 1036 դպրոցներից, որոնցից 3-ը հաղթող են ճանաչվել, «Մեղու 2019»-ին մասնակցել են 3-12-րդ դասարանների 35 419 աշակերտ Հայաստանի և Արցախի 969 դպրոցներից, որոնցից 6-ը հաղթող են ճանաչվել, «Ռուսական արջուկ»-ին մասնակցել են 3-12-րդ դասարանների 8006 աշակերտ Հայաստանի և Արցախի 313 դպրոցներից, որոնցից 1-ը հաղթող է ճանաչվել:
Ուրախալի է նշել այն փաստը, որ տարեցտարի ավելանում է ոչ միայն մասնակից աշակերտների թիվը, այլ նաև կատարելագործվում են նրանց գիտելիքները:
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում հետագա հաջողություններ:



Լուսանկարներ

Լուրեր

×