top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

12.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի երիտասարդներ,
Ի սրտե շնորհավորում եմ ձեզ` Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Մաղթում եմ բոլորիդ անկոտրում կամք, միշտ առաջ գնալու վճռականություն և հաջողություններ` ձեր բոլոր նախաձեռնություններում:
Սիրելի երիտասարդներ ձեր ձգտումներից, գիտելիքներից, հայրենասիրությունից ու աշխատասիրությունից է կախված մեր հայրենիքի ապագան:
Առանձնահատուկ կարևորելով ձեր դերը մեր հայրենիքի զարգացման գործում` ցանկանում եմ, որ դուք լինեք կրթված, ուժեղ, աշխատասեր, հանդուրժող, բարի ու հայրենասեր: Մաղթում եմ ձեզ մեծ ձեռքբերումներ ու տոկունություն` ձեր կյանքի կարևորագույն նպատակներին հասնելու համար:
Ջերմագին մաղթանքներով`
Սպիտակ համայնքի ղեկավար
Գ. Սահակյան



×