top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՔ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» (ՎԱԷՀՔ) ԾՐԱԳԻՐԸ

13.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է «ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՅՔ ԵՎ ՍՊԻՏԱԿ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ» (ՎԱԷՀՔ) ԾՐԱԳԻՐԸ
Այսօր համայնքի ղեկավարի մոտ քննարկվեց «Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում» (ՎԱԷՀՔ) ծրագրի ընթացքը, հանդիպմանը հրավիրվել էին ծրագրում ընդգրկված Ուզբեկական Կ 5 թղմ. 2, 3, 4, 7, 8 շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության շինարարական աշխատանքներ իրականացնելու համար մրցույթում հաղթող ճանաչված «Մ. Լամբարյան» ՍՊԸ և «Վանի» ՍՊԸ շինարարական կազմակերպությունների ղեկավարները, նախագծողները, տեխնիկական հսկողություն իրականացնողները: Քննարկման արդյունքում հստակեցվեց ծրագրի իրականացման ժամկետները, նախագծերում հայտնաբերված թերությունների և բացթողումների համար ձեռք բերվեց պայմանավորվածություն՝ դրանք վերացնելու և լրացնելու մասին:
Համայնքի ղեկավարը նշեց, որ շինարարական աշխատանքների որակի առումով լինելու է ամենօրյա և խիստ հսկողություն:
Քննարկումից հետո կողմերը շինարարական աշխատանքների ծավալներին ծանոթացան տեղում:



×