top

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

27.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ սպիտակցիներ
2019 թվականի օգոստոսի 29-ին ժամը 15:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու արտահերթ նիստը հետևյալ օրակարգով.
1. Սպիտակ համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 90-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
3. Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի շենք կառուցելու նպատակով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին
4. Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի նոր շենք կառուցելու նպատակով անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելուն համաձայնություն տալու մասին
5. Հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը երկարաձգելուն համաձայնություն տալու մասին
6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրելուն համաձայնություն տալու մասին



×