top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ դպրոցականներ, մանկավարժներ, ուսանողներ, ծնողներ, կրթության բնագավառի հարգարժան ներկայացուցիչներ.
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ, գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի` Գիտելիքի օրվա կապակցությամբ և հաջողություն մաղթում ուսումնառության, ազգային կրթության ու հայեցի դաստիարակության հայրենանվեր գործում: Ցանկանում եմ, որ այս գեղեցիկ օրվա ոգևորությունը Ձեզ ուղեկից լինի ողջ ուսումնական տարվա ընթացքում և նոր ուսումնական տարին լինի գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջան: Առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորում եմ դպրոցի և բուհի շեմն առաջին անգամ ոտք դնողներին` նրանց մաղթելով բարձր առաջադիմություն և լուսավոր ճանապարհ, իսկ մանկավարժներին, ում վստահված է սերունդների կրթության և դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ իրենց շնորհակալ աշխատանքում:
Լավագույն ցանկություններով՝
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան



×