top

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ

30.08.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
Օգոստոսի 30-ին Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի մոտ կայացավ խորհրդակցություն՝ համայնքում գործող մանկապարտեզների, երաժշտական և գեղարվեստի դպրոցնների, գրադարանի և մշակույթի տան տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էին նաև համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը, աշխատակազմի քարտուղար Անահիտ Գյուլազյանը և համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական, մշակույթի, երիտասարդության, սպորտի և լրատվության բաժնի պետ Հովհաննես Խոյեցյանը: Խորհրդակցության ընթացքում մանկապարտեզի տնօրեններ` Հ. Խաչատրյանը և Ա. Հովակիմյանը ներկայացրեցին մանկապարտեզ երեխաների ընդունելության ընթացքի մասին, նշեցին, որ արդեն ավարտվել և ձևավորվել են խմբերը, 2 մանկապարտեզում հնարավորություն է ստեղծվել ընդունել շուրջ 250 երեխա, սակայն այս տարի ևս կան նախադպրոցական կրթությունից դուրս մնացած երեխաներ, որոնց թիվը 100-ից ավել է, չնայած նրան, որ քաղաքում նախադպրոցական կրթության խնդիրները լուծելու նպատակով ավելի վաղ թիվ 6 դպրոցում բացվել է նախակրթարան, որտեղ ընդունվել է նախադպրոցական տարիքի 24 և թիվ 2 դպրոցում այս ուումնական տարում բացված նախակրթարանում հնարավորություն է ստեղծվել նախադպրոցական կրթություն ապահովել 30 երեխայի համար:
Երաժշտական դպրոցի տնօրեն Ա. Զալինյանը նշեց, որ 2019-2020 ուստարում դպրոց ընդունվել է արդեն 21 երեխա, երեխաների ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 135: Իսկ գեղարվեստի դպրոցի տնօրեն Գ. Մանուշակյանը կարևորեց նշել, որ այս տարի դպրոցում դասավանդելու են նաև գորգագործություն և կար, բացի այդ ուրախությամբ նշեց, որ այս տարի դպրոցի մասնաճյուղ է բացվել նաև թիվ 8 դպրոցում: Այս ուսումնական տարում դպրոց ընդունվել է 10 երեխա, երեխաների ընդհանուր թիվը ներկա պահին կազմում է 57: Տնօրենները նշեցին, որ ընդունելությունները կավարտեն սեպտեմբերի 5-ին և մինչև սեպտեմբերի 15-ը կներկայացնեն տարիֆիկացիոն ցուցակները:
Մշակույթի տան տնօրեն Հ. Դարչինյանը նշեց, որ մշակույթի տունը արդեն ունի երգի նոր խմբավար, խմբակի գործունեությունը վերսկսվելու է սեպտեմբեր ամսից և արդեն ունեն ընդունված 7 երեխա: Մշակույթի տուն ընդունվել է 10 երեխա, երեխաների ընդհանուր թիվը ներկա պահին 36 է:
Գրադարանի տնօրեն Ք. Գրիգորյանը հարց բարձրացրեց գրադարանի տոնի կապակցությամբ միջոցառում կազմակերպելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը հանձնարարեց կազմել և գրավոր ներկայացնել միջոցառման ծրագիր:
Քննարկվեցին նաև կազմակերպություններում առկա խնդիրները, 2020թ. բյուջեի նախագծի կազմման աշխատանքները, որոնց վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրվեց հանձնարարականեր:
Խորհրդակցության վերջում համայնքի ղեկավարը անդրադարձավ նաև բոլոր կազմակերպություններում աշխատանքային ու կատարողական կարգապահության հարցերին:



×