top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ «ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

04.10.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ  «ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ» ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի ուսուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ «Ուսուցչի տոնի» կապակցությամբ:
Ուսուցիչ. մասնագիտություն, որը հազարամյակների պատմություն ունի, մասնագիտություն, որն ամենահարգվածն ու գնահատվածն է հասարակության մեջ:
Ուսուցիչներ, այո դարեր շարունակ ձեզ է վերապահվել սերունդներ կրթելու, լույս ու իմաստություն սփռելու, հայրենասիրություն սերմանելու վեհ գործը: Ձեր մասնագիտական կարողություններից ու մարդկային որակներից է կախված յուրաքանչյուր սովորողի ճակատագիրը, երկրի վաղվա օրը: Իզուր չի ասված, որ ազգը հզոր է իր ուսուցչով:
Թանկագին բարեկամներ, անչափ կարևորելով ձեր բարդ ու պատասխանատու գործը՝ իմ երախտագիտությունն ու շնորհակալությունն եմ հայտնում ձեզ ձեր արգասաբեր աշխատանքի համար: Մաղթում եմ բոլորիդ ստեղծագործական ձեռքբերումներ ու վերելքներ, քաջ առողջություն, անսպառ ուժ ու եռանդ, անսահման համբերություն, իսկ ձեր ընտանիքներին՝ սեր ու խաղաղություն:
Լավագույն մաղթանքներով՝
ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆ



×