top

ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏԻՑ 31 ՏԱՐԻ ԱՆՑ

07.12.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍԱՐՍԱՓԵԼԻ ԱՂԵՏԻՑ 31 ՏԱՐԻ ԱՆՑ
Այսօր լրացավ 1988թ. դեկտեմբերի 7-ի սպիտակյան աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցը:
Դեռ վաղ առավոտից բազմամարդ էր Սպիտակի հուշարձանների պուրակը: 1988թ. անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ ճիշտ 31 տարի առաջ տեղի ունեցած դաժան արհավիրքի ժամին` 11:41-ին սկսվեց հիշատակի արարողություն, որին ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍԵ նախարար Արայիկ Հարությունյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, , ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և Լիազոր Դեսպան Ջուն Յամադան, ՀՀ ԱԺ պատգամավորներ, Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, համայնքի ավագանին, համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հիմնարկների, գրասենյակների տնօրեններ ու աշխատակիցներ, դպրոցների ուսուցչական և աշակերտական կոլեկտիվներ, ՀԿ ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր, հարյուրավոր սպիտակցիներ: 1988թ. երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ Գուգարաց թեմի առաջնորդ, գերաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը աղոթք հնչեցրեց առ Աստված, որից հետո ՀՀ վարչապետը ծաղկեպսակ դրեց հուշակոթողի առջև: Երկրաշարժի անմեղ զոհերի հուշարձանին պսակադրության արարողությունից հետո տեղի ունեցավ մեծ բարերար, ազգային հերոս, Հայաստանի պատվավոր քաղաքացի Քըրք Քըրքորյանի հուշարձանի բացման արարողությունը: Հուշարձանի բացման պատիվը շնորվեց ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և քանդակագործ Լևոն Թոքմաջյանին: Կիսանդրին տեղադրվել է ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի նախաձեռնությամբ, որի շինարարական աշխատանքներն իրականացվել են ՀՀ Լոռու մարզպետարանի և Սպիտակի համայնքապետարանի աջակցությամբ:
Սպիտակից մեկնելուց առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում մոմ վառեց ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի:

1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ մինչև ուշ երեկո շարունակվում էր մարդկանց հոսքը, ովքեր եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու անմեղ զոհերի հիշատակին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×