top

ՎԱՌՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ

26.12.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՎԱՌՎԵՑԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ
Դեկտեմբերի 25-ին Սպիտակի քաղաքային հրապարակում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Սպիտակի համայնքապետարանի և Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի աջակցությամբ կազմակերպվել էր տոնական համերգ-միջոցառում, որի ընթացքում ելույթ ունեցան տաղանդավոր երգիչ-երգչուհիներ՝ Գևորգ Խաչատրյանը, Դավիթ Խաչատրյանը, Անի Ատեմյանը, Թամարա Ժամհարյանը, Աշոտ Ադամյանը, Մարինա Մկրտչյանը, Դավիթ Թումանյանը և Օպեռա Վիվա վոկալ քառյակը: Համերգային ծրագրում իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան նաև Սպիտակի մշակույթի տան Երգի ստուդիայի, «Վերածնունդ» պարի համույթի սաները և Սպիտակի երաժշտական դպրոցի երգչախումբը, իսկ փոքրիկ Անին իր թոթով լեզվով արտասանեց Մետաքսե Պողոսյանի «Նոր տարվա գիշեր» բանաստեղծությունը: Միջոցառման ընթացքում երեխաներին նվերներով հյուր էին եկել Ձմեռ Պապիկն ու Ձյունանուշիկը իրենց հետ բերելով նաև երեխաների կողմից շատ սիրված մուլտհերոսներին ու ծաղրածուին: Քաղաքային հրապարակում թևածում էր ուրախ երգ ու պարը: Ներկաներին ողջունեց համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը, ով խաղաղություն և բարօրություն, մշտապես բարձր տրամադրություն և լավատեսություն մաղթեց բոլորին: Նա շնորհակալագիր հանձնեց «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին՝ Սպիտակ համայնքում ամանորին նվիրված տոնական համերգի կազմակերպման և համագործակցության համար: Այնուհետև Ձմեռ Պապիկի և երեխաների օգնությամբ վառվեցին տոնածառի լույսերը, որը ամեն տարի չի կրկնվում և որի նախագծի մտահաղացումն ու իրականացումը համայնքապետարանինն է՝ գլխավորությամբ համայնքի ղեկավարի: Միջոցառումը եզրափակվեց գեղեցիկ հրավառությամբ: Համայնքի ղեկավարի հովանավորությամբ Ձմեռ Պապիկի նվերներ փոխանցվել են նաև համայնքում գործող դպրոցների 1-ին դասարաններում սովորող, նախակրթարաններ, մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն և համայնքի ենթակայությամբ գործող կրթօջախներ հաճախող բոլոր երեխաներին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×