top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

31.12.2019


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ սպիտակցիներ, հայրենակիցներ, թանկագի՛ն բարեկամներ
Շնորհավորում եմ բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Յուրաքանչյուր նոր սկսվող տարի նոր մեկնարկի սկիզբ է, և ես ցանկանում եմ, որ այդ մեկնարկը բոլորիս համար լինի հաջողակ և խոստումնալից: Ցանկանում եմ, որ վճռականությամբ, միասնական ու հաստատուն քայլերով շարունակենք կյանքի կոչել համայնքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր ու նախաձեռնություններ՝ կերտելով մեր սերունդների պայծառ ապագան: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքներին երջանկություն, քաջառողջություն և սեր: Նոր տարին բոլորիս համար ամենասիրված, ամենասպասված, ավանդական ու ընտանեկան տոն է: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի և բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք մեր երկիրը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր քաղաքը: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր հայրենիքի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Թո՛ղ խաղաղությունը անխախտ լինի Հայոց աշխարհում: Թո՛ղ 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և բարի գործերի իրականացման տարի:

Հարգելի համաքաղաքացիներ եկեք միմյանց նկատմամբ բարությամբ ու լավի ակնկալիքվ դիմավորենք նոր՝ 2020 թվականը, և թո՛ղ նոր սկսվող տարին լինի նվիրական ցանկությունների իրականացման ու խաղաղության տարի:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ
Բարի մաղթանքներով՝
Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյան



×