top

12.02.2020Թ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>12.02.2020Թ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականի փետրվարի 12-ին ժամը 12:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Սպիտակ համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 69-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Հ. Միրզոյան/

2. Սպիտակ համայնքի սեփականության 2019 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Լ. Օհանյան/

3. «Սպիտակի բնակարանների սպասարկման գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անվանումը փոփոխելու և կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին

/Զեկուցող՝ Ն. Յարմալոյան/

4. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 62-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությանը անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

7. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող աղբատար ավտոմեքենան վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

8. Սպիտակ համայնքի Ս․ Ավետիսյան փողոց, թիվ 20/1 շենք, թիվ 12 հասցեի բնակարանը նվիրատվությամբ փոխանցելուն համաձայնություն տալու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

9. Սպիտակ համայնքի ավագանու 2020 թվականի հերթական նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատելու մասին

/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել http://87.241.173.9/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=c9b8c311-e39f-44d6-b29a-5c78364c1f93



×