top

ՍՊԻՏԱԿՈՒՄ ԵՎՍ 38 ՇԵՆՔ ԴԱՐՁԱՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ

11.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿՈՒՄ ԵՎՍ 38 ՇԵՆՔ ԴԱՐՁԱՎ ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ
2015 թվականի մարտի 12-ից Սպիտակ համայնքում մեկնարկել է ԵՄ “Վերականգնվող էներգիայի և էներգիայի արդյունավետ օգտագործման հնարավորությունը Վայք և Սպիտակ քաղաքներում” ծրագիրը, որը իրականացվում է Սպիտակի համայնքապետարանի և Եվրոմիության համաֆինանսավորմամբ՝ “Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա” հիմնադրամի հետ համագործակցությամբ:

Ծրագրի արդյունքում վերջերս ավարտվեցին համայնքի Կենտրոն 2 թաղամաս Թորոսյան 18-21, Թորոսյան 21, Ալ․ Մանուկյան 5, 5ա, 14, Ս․ Ավետիսյան 6/1-6/7, 7/1-7/6, 15/1, 15/2, 17, 17/1, 17/2, 18/1, 18/2, 19/1, 19/2, Ս․ Ավետիսյան հրապարակ 2-8 շենքերում իրականացվող շինարարական աշխատանքները։ Նշված բոլոր շենքերի մուտքերի հին դռները փոխարինվել են նորերով, Ս․ Ավետիսյան 17 շենքի տանիքն ու արտաքին պատերի միացման սալերի կայանները ջերմամեկուսացվել են։ Ս․ Ավետիսյան 15/1, 15/2, 17/1, 17/2 շենքերի հին տանիքները փոխարինվել և ջերմամեկուսվել են։

Ծրագրի մեկնարկից մինչ օրս Սպիտակի թիվ 2 մանկապարտեզի 200 լամպ փոխարինվել է էնեգախնայող LED լամպով, մանկապարտեզի տանիքի վրա կառուցվել է 43,5 կՎտ հզորությամբ արևային մոնոբյուրեղային ֆոտովոլտային կայան, 22 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքները, շքամուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվել և ջերմամեկուսացվել են։ Ուզբեկական թաղամասի 5 բազմաբնակարան բնակելի շենքերում բացի վերը նշված շինարարական աշխատանքներից, իրականացվել են նաև արտաքին պատերի ջերմամեկուսացում և բնակարանների պատուհանների փոխարինում:

Ծրագրի արդյունքում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչները կունենան տարեկան 15-30%, Ուզբեկական թաղամասի շենքերի բնակիչները 65% էներգախնայողություն: Սպիտակի թիվ 2 մանկապարտեզում և վարչական շենքում տարեկան էներգախնայողությունը կկազմի 65252,99 կվտ/ժ:

Ծրագիրը միտված է նաև լուծելու բնապահպանական խնդիրներ մասնավորապես՝ ծրագրի իրականացման արդյունքում CO2 արտանետումները կնվազի շուրջ 20%-ով:

Ծրագրի արժողությունը 999 631 Եվրո է, որից Սպիտակի համայնքապետարանի ներդրումը կազմում է 192 375 Եվրո:

Ծրագրում ընդգրկված շենքերի բնակիչները ևս պետք է ներդրում կատարեն, որի չափը ըստ բնակիչների հետ կնված պայմանագրերի, կախված է շենքում ներդրված գումարից՝ մեկ սենյականոց բնակարանի համար ամսական կազմում է մինչև 600-700 ՀՀ դրամ, երկու սենյականոց բնակարանինը՝ 700-1100 ՀՀ դրամ, երեք սենյականոց բնակարանինը՝ 1100-1500 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով ներդրման չափը ծրագրում ընդգրկված Ուզբեկական թաղամասի շենքերի բնակիչները որպես ներդրում համայնքի բյուջե պետք է վճարեն 1 սենյականոց բնակարանի համար 2150 ՀՀ դրամ, երկու սենյականոց բնակարանի համար՝ 2950 ՀՀ դրամ:

Գումարները ենթակա են վճարման յուրաքանչյուր ամիս, երեք տարվա ընթացքում:

Բնակիչների կողմից համայնքի բյուջե վճարված գումարներն օգտագործվելու են ծրագրի շարունակությունը ապահովելու նպատակով:



×