top

ԻՐԱԶԵԿՈՒՄ

17.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԻՐԱԶԵԿՈՒՄ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՈԼՈՐ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ

Սպիտակ համայնքի ավագանու 2019թ. Նոյեմբերի 25-ի թիվ 57-Ն որոշմամբ “Տեղական տուրքերի և վճարների մասին” ՀՀ օրենքի համաձայն Սպիտակ համայնքում սահմանվել են տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․https://spitak.am/uploads/files/6578_57turq.pdf
Ըստ “Տեղական տուրքերի և վճարների մասին” ՀՀ օրենքի, սահմանվել է, որ տեղական տուրք վճարողները պարտավոր են սահմանված ժամկետում և կարգով լրիվ վճարել օրենքով սահմանված տեղական տուրքերը։ Սահմանված է նաև, որ տեղական տուրքի հաշվարկն իրականացվում է նախքան այդ գործողությունների իրականացումը կամ ծառայությունների մատուցումը, իսկ տեղական տուրք գանձող պաշտոնատար անձինք՝ համայնքապետարանի համապատասխան բաժինը կամ մասնագետը, տեղական տուրքը գանձում են նախքան օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը։
Տեղեկացնում ենք, որ մինչև համապատասխան գործունեությամբ զբաղվելը, բոլոր տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են վճարել տուրքը, համայնքապետարան ներկայացնել հայտը, ստանալ համապատասխան թույլտվությունը, այնուհետև զբաղվել այդ գործունեությամբ։
Միաժամանակ տեղեկացնում ենք նաև, որ առանց համապատասխան թույլտվության վերոնշյալ օրենքով սահմանված գործունեությամբ զբաղվելն առաջացնում է պատասխանատվություն “Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենսգրքի 169-ի 16-րդ հոդվածի համաձայն։ Վարչական պատասխանատվությունից խուսափելու և համայնքի բյուջեի նկատմամբ ձեր պարտավորությունները կատարելու նպատակով, հորդորում ենք ժամանակին վճարել տուրքերը։
Լրացուցիչ տեղեկությունների պարզաբանման համար կարող եք զանգահարել 2-25-00 կամ 055-02-43-20 հեռախոսահամարներով (Հ. Միրզոյանին)։



×