top

ԻՐԱԶԵԿՈՒՄ

17.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԻՐԱԶԵԿՈՒՄ
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻՆ
Համաձայն “Աղբահանության և սանիտարական մաքրման մասին” ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի և 6-րդ հոդվածի 1-ին մասի, աղբահանության վճարը համայնքի բյուջե գանձվող պարտադիր գանձույթ է։
Սպիտակ համայնքի ավագանու 2019թ․ նոյեմբերի 25-ի թիվ 57-Ն որոշմամբ համայնքի կողմից աղբահանության աշխատանքները կազմակերպելու համար սահմանվել է աղբահանության վճարը, որին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով․ https://spitak.am/uploads/files/6578_57turq.pdf
Աղբահանության վճարը յուրաքանչյուր ամսվա համար պետք է վճարվի մինչև հաջորդող ամսվա 15-ը ներառյալ։ Աղբահանության վճարի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում, ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար աղբահանության վճար վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված աղբահանության վճարի գումարի 0․075 տոկոսի չափով, դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար։ Տույժերից խուսափելու համար հորդորում ենք բոլոր տնտեսվարող սուբյեկտներին սահմանված ժամկետներում կատարել վճարումները՝ Սպիտակ համայնքի 900245161444 հաշվարկային հաշվին։



×