top

28.02.2020Թ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

21.02.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>28.02.2020Թ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020թ․ փետրվարի 28-ին ժամը 15։00-ին Սպիտակի երաժշտական դպրոցի դահլիճում տեղի կունենա համայնքի ավագանու ընդլայնված նիստ հետևյալ օրակարգով.

1. Սպիտակ համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման տարեկան և 2019 թվականի հաշվետու տարում 2017-2021 թվականների համայնքի հնգամյա զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ հաշվետվությունները հաստատելու մասին
/Զեկուցող՝ Գ. Սահակյան/

2. Սպիտակի համայնքում 2019 թվականին իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքները քննարկելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

3. Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով պատկանող տրանսպորտային միջոցը վարձակալությամբ տրամադրելուն համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել http://87.241.173.9/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=ab139e3b-977c-4dd1-bd7d-5044a5aa352b



×