top

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ

19.03.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ԱՌՑԱՆՑ ԵՂԱՆԱԿՈՎ
Ինչպես նախապես հայտնել էինք` 2020թ. մարտի 24-ին պետք է կայանար Սպիտակ համայնքի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հանրային քննարկում` հետևյալ սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ.
1.Սպիտակ համայնքի կենտրոնական հատվածի 17, Ուզբեկական Կ-5 թաղամասի թվով 5 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, Վարպետաց թաղամասից թիվ 8 հիմնական դպրոց տանող ու Վարպետաց թաղամասը Ուզբեկական, Իտալական, Շվեյցարական, Հարավ Արևմտյան թաղամասերին կապող ճանապարհների ասֆալտապատում,
2.Սպիտակ համայնքի կարիքների համար գրեյդեր և հիբրիդային դիզել (էլեկտրական) ավլող, փոշեկուլ մեքենայի ձեռքբերում,
3.Սպիտակ համայնքի 5 բազմաբնակարան շենքերի (Ս.Ավետիսյան 17, 19ա, 19բ, Ալեք Մանուկյան 14, Թորոսյան 21) էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացում,
4.Սպիտակ համայնքի Ոփյան, Չարենց, Շահումյան, Խնկոյան, Մուրացան, Սայաթ-Նովա փողոցների, Առափնյա, Մյասնիկյան, Տեր-Սիմոնյան Քըրք Քրքորյան, փողոցների նրբանցքների, Ս.Ավետիսյան փողոցի 7-րդ նրբանցքի, Ալ.Մանուկյան 2-րդ նրբանցքի, Գործարանային, Օդկայան, Ուզբեկական, Գրիգոր Լուսավորիչ, Այգեստան 1, Այգեստան 2, Հարավ Արևմտյան, Իտալական, Շվեյցարական, Գերմանական թաղամասերի փողոցային լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիակական ցանցի կառուցում,
5.Քաղաքային հրապարակի երգող, պարող և լուսային (ծրագրային ապահովմամբ) շատրվանների կառուցում և հրապարակի լուսային ձևավորում:
Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի վարակով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված, փոխվել է հանրային քննարկման ձևաչափը: Այն կիրականացվի 2020թ. մարտի 24-ին հեռավար եղանակով` առցանց: Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված ծրագրերին և նյութերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://87.241.173.9/Pages/DocFlow/Def.aspx?nt=1&a=v&g=7b6be6c6-3d22-41f3-ab97-ab7e22f033a1:
Առաջարկություններն ու հարցերը կարող եք նախապես ուղարկել Սպիտակ համայնքի պաշտոնական համացանցային կայքին(www.spitak.am) կամ էլեկտրոնային հասցեին(municipalityspitak@gmail.com) մինչև մարտի 23-ը ներառյալ: Ձեր ուղարկած հարցերին, առաջարկություններին և դիտողություններին այդ օրը կտրվեն պատասխաններ:
Մենք կարևորում ենք յուրաքանչյուրի առաջարկությունն ու դիտողությունը:



×