top

ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ

20.03.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԱԽՏԱՀԱՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿՐՈՒՄ ԵՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲՆՈՒՅԹ
Այսօր կորոնավիրուսի վարակի տարածման հետ կապված ախտահանման աշխատանքներ իրականացվեցին Սպիտակ համայնքի Ս. Ավետիսյանի անվան հրապարակի բազմաբնակարան բնակելի շենքերի, Ալեք Մանուկյան 1-10, 5, 5Ա, 14, Ուզբեկական Կ5/2,3,4,7,8/ և Եռանկյունի թաղամասի բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում և շքամուտքերում, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի, Սպիտակի անձնագրային և վիզաների բաժանմունքի, բանկերի մուտքերում և բակային տարածքներում:
Սպիտակ համայնքում ախտահամնման աշխատանքները կրում են պարբերական բնույթ և կատարվում են ամենօրյա ռեժիմով:
Կորոնավիրուսի վարակի տարածման, կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և արձագանքման Սպիտակի աշխատանքային խմբի անդամները հետևում են կորոնավիրուսի վարակի կանխարգելիչ միջոցառումներին և ախտահանման աշխատանքներին:
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ, ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ



×