top

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

02.04.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՊՐԻԼՅԱՆ ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Այսօր` ապրիլյան քառօրյա պատերազմից 4 տարի անց, Սպիտակ համայնքի հուշարձանների պուրակում տեղադրված հուշարձան-խաչքարի մոտ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը ծաղիկներ խոնարհեց` ի հիշատակ զոհված հերոսների:
Բազմաթիվ սպիտակցիներ այս օրը հուշարձանների պուրակ էին գալիս` իրենց հարգանքի տուրքը մատուցելու մեր նորօրյա հերոսներին:
Երկրում հայտարարված արտակարգ դրության պատճառով հուշարձանների պուրակն այս տարի ամեն տարվա նման չէր….
Ձեր սխրանքը երբեք չի մոռացվի, խոնարհվում ենք Ձեր առջև` մեր քաջ մարտիկներ:



Լուսանկարներ

ԼուրերԼուրեր

×