top

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿՈՐՈՐՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

31.03.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԳԼԽԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԿՈՐՈՐՆԱՎԻՐՈՒՍԻ ՎԱՐԱԿԻ ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՁԵՌՆԱՐԿՄԱՆ ԵՎ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանն անցկացրեց կորորնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և արձագանքման աշխատանքային խմբի հերթական նիստը:
Նիստին մասնակցում էին կորորնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցների ձեռնարկման և արձագանքման աշխատանքային խմբի անդամները, ինչպես նաև հրավիրված էին Սպիտակի սոցիալական աջակցության տարածքային գործակալության պետ Հակոբ Հաջյանն ու Սպիտակի ԶՏԿ տնօրեն Գագիկ Ստեփանյանը: Նիստի ժամանակ քննարկվեց արտակարգ դրության ժամանակ պարետի ցուցումներով իրականացված միջոցառումների ընթացքը:
Համայնքի ղեկավարը նշեց, որ համայնքում հետևողական աշխատանքներ են կատարվում պարետի որոշումների պահանջների և ցուցումների կատարման ուղղությամբ:
Արտակարգ իրավիճակով պայմանավորված համայնքում կորոնավիրուսային վարակի կանխարգելման նպատակով սույն թվականի մարտի 17-ից սկսած ախտահանման աշխատանքներ են իրականացվում համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերում ու բակային տարածքներում, հասարակական օբյեկտներում, կանգառներում: Չեն գործում համայնքի նախադպրոցական հաստատությունները, մշակութային օբյեկտները, իսկ հանրակրթական, երաժշտական, գեղարվեստի դպրոցները և մշակույթի տան խմբակները անցել են հեռավար ուսուցման:
Դադարեցված են պարետի որոշմամբ սահմանված տնտեսական գործունեության տեսակները: Գործում են մթերային/առաջին անհրաժեշտության ապրանքների վաժառքով զբազվող/ խանութները, դեղատները: Սննդամթերքի կամ առաջին անհրաժեշտության ապրանքների պակաս խանութներում չկան: Տնտեսվարող սուբյեկտները պատշաճ ծանուցվել են ՀՀ տնտեսական մրցակցութայն պաշտպանության պետական հանձնաժողովի 17մարտի 2020թ. թիվ 109 որոշմանը, համաձայն որի` սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների իրացմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտները իրենց գործունեության ընթացքում պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից և վարքագծից, որոնք կարող են խախտել տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության դրույթները: Համայնքում գործում են ազատ տեղաշարժի սահմանփակման կանոնները: Սահմանված կարգով իրականացվում է աղբահանությունը, ախտահանվում են մեքենաներն ու աղբարկղները: Նա նշեց, որ այսուհետ ևս հետևողական աշխատանքներ են տարվելու համայնքում վարակի տարածման կախարգելիչ միջոցառումների ուղղությամբ: Համայնքի ղեկավարի կողմից այդ ուղղությամբ տրվեց կոնկրետ հանձնարարականներ:
Նիստում անդրադարձան նաև արտակարգ ռեժիմի պայմաններում ՀՀ պարետի 30.03.2020թ.թիվ Ց/40-2020 ցուցումով մինչև սույն թվականի մարտի 16-ը եկամտի որևէ աղբյուր ունեցած (օր.` աշխատանք, վարձակալության տրված տարածք, արտասահմանից փոխանցվող գումար և այլ նմանատիպ եկամտի աղբյուրներ), սակայն համաճարակի և արտակարգ դրության հետևանքով եկամտի աղբյուրից զրկված, նյութական զգալի վնասներ կրած և սոցիալապես ծանր կարգավիճակում հայտնված անձանց տվյալները գույքագրելու աշխատանքներին: Այդ աշխատանքների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով` համայնքի ղեկավարը հենց նիստի ժամանակ դիմեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարին, ով հայտնեց, որ աշխատանքների կատարման և գործիքակազմի վերաբերյալ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ: Համայնքի ղեկավարը հայտնեց նաև, որ Սպիտակ համայնքում 31 մարտի 2020թ դրությամբ կորոնավիրուսով վարակման դեպքեր չկան:



×