top

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ

09.05.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՄԱՅԻՍՅԱՆ ԵՌԱՏՈՆ
Այսօր՝ 2020 թվականի մայիսի 9-ին լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման 28 ամյակը։ Հաշվի առնելով նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելմամբ պայմանավորված երկրում հայտարարված արտակարգ դրությունը՝ արգելված է միջոցառումներ իրականացնելը, այդ պատճառով՝ մայիսյան հաղթանակների օրը Հաղթանակ զբոսայգին` որտեղ ամեն տարի նշվում է պանծալի հաղթանակների օրը, ամեն տարվա նման մարդաշատ չէր ։ Եղանակն էլ իր հերթին նպաստավոր չէր, հարդառատ անձրև էր տեղում: Չնայած անբարենպաստ պայմաններին՝Հաղթանակ զբոսայգում Սպիտակ համայնքի բնակիչների անունից հարգանքի տուրք մատուցելու էին եկել Սպիտակ համայնքի ղեկավար՝ Գագիկ Սահակյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, նրանց էր միացել նաև Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Սպարտակ Բադալյանը: Ներկաները սպիտակցիների անունից ծաղկեպսակ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հուշարձանին ի հիշատակ ՀՄ և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակի։
Ցավոք, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների շարքերը տարեցտարի նոսրանում են։ Այս տարի մեզ հետ հաղթանակը տոնում են սպիտակցի վետերաններից երկուսը՝ Պրոկոֆի Հակոբյանը և Հրաչիկ Աջամյանը, ովքեր հարգելի ու հասկանալի պատճառով՝ զբոսայգում չէին։ Ավանդույթի համաձայն՝ նրանց պանծալի հաղթանակների կապակցությամբ՝ համայնքի ղեկավարի կողմից հանձնվեց խորհրդանշական դրամական պարգև։
Շնորհավոր մայիսյան փառապանծ հաղթանակներ, ու թող հայ ազգի ամեն օրը լինի հաղթական։
Հավերժ փառք ու պատիվ մեր անմահ հերոսներին, մեր զինվորներին և մեր հաղթանակած բանակին։



×