top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

16.05.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ ուսանողներ և երիտասարդներ
Կարևորելով ձեր հսկայական ներուժը պետության և հասարակության զարգացման գործում՝ ջերմորեն շնորհավորում եմ Ուսանողների և երիտասարդների օրվա կապակցությամբ։ Առաջընթաց ապրող աշխարհում օր օրի մեծանում է երիտասարդության դերը: Ձեր գիտելիքներից, աշխատասիրությունից, ձգտումներից, համարձակ ձեռնարկումներից է կախված մեր երկրի ու համայնքի հետագա զարգացման ուղին, և ես վստահ եմ, որ մեր ներկան ու ապագան հուսալի, ամուր ձեռքերում են, իսկ մեր վաղվա օրը լինելու է էլ ավելի պայծառ ու գեղեցիկ։
Կրկին շնորհավորելով ուսանողներին և երիտասարդներին՝ ցանկանում եմ առողջություն, բազում հաջողություններ, լավատեսություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ։
Թող ձեր կյանքում ձեզ ուղեկից լինեն վեհ ձգտումները, միասնականությունն ու ստեղծագործական մեծ եռանդը։ Թող բարձր արժեքների և ձեր նվիրումի շնորհիվ կյանքի կոչվեն նոր գաղափարներ, նպատակներ ու նախաձեռնություններ՝ հանուն մեր համայնքի և մեր երկրի զարգացման։



×