top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

23.05.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ շրջանավարտներ,
Սրտանց շնորհավորում եմ բոլորիդ վերջին դասի կապակցությամբ։
Այս տարի երկրում հայտարարված արտակարգ դրությունը նոր փորձություն էր մեր երկրի ու մեր կյանքի բոլոր բնագավառներում, բայց մեր կրթական համակարգը հնարավորինս հաղթահարեց այդ փորձությունը: Համոզված եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, կարևորելով կայուն գիտելիքներով և կրթական բարձր մակարդակով օժտված սերնդի դերը բարեկեցիկ հասարակության կերտման գործում, մեր ուսուցիչների տքնաջան աշխատանքի շնորհիվ ստացել է այնպիսի գիտելիքներ և ունակություններ, որոնք կօգնեն ձեր ձգտումները կյանքի կոչելու և նպատակներին հասնելու համար, որոնք կծառայեն մեր հայրենիքին։
Մաղթում եմ բոլոր շրջանավարտներին առողջություն, աշխատասիրություն, մեծ եռանդ և վստահություն սեփական ուժերի նկատմամբ։ Թող ձեր կյանքի նոր փուլում ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ ու հորիզոններ, իսկ ձեր ապագա գործունեությունը հիմնված լինի բարձր արժեքների, ազնիվ նպատակների և վեհ գաղափարների վրա։ Շարունակեք զարգացնել ձեր գիտելիքները, հավատացեք սեփական ուժերին, վստահությամբ նայեք ապագային: Նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ ձեզ կյանքի նոր փուլում։
Սիրելի՛ ուսուցիչներ,
Նոր կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝ երկրում հայտարարված արտակարգ դրության այս օրերին դուք նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, մեծ համբերությամբ, սիրով ու բարեխղճորեն կատարեցիք ձեր աշխատանքը և այսօր մի նոր սերունդ եք ճանապարհում դեպի նոր կյանք, որտեղ կրթությունը ամենամեծ արժեքներից է։
Խորին հարգանքով երախտագիտության խոսքեր եմ հայտնում բոլորիդ՝ ձեր հայրենանվեր աշխատանքը անմնացորդ նվիրումով և պատասխանատվությամբ կատարելու համար։



×