top

ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ՍՊԻՏԱԿՈՒՄ

26.06.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՆՈՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ՍՊԻՏԱԿՈՒՄ
2020 թվականին Սպիտակ համայնքի բյուջեի միջոցներով ձեռք է բերվել 50 նոր աղբաման, որոնք տեղադրվում են համայնքի տարբեր թաղամասերում: Միաժամանակ ոչ պիտանի աղբամանները փոխարինվում են նորերով, իսկ վերանորոգման ենթակա աղբամանները` տեղափոխվում վերանորոգման նպատակով:
Նշենք նաև, որ Սպիտակ համայնքի ղեկավար Գ. Սահակյանի և «Ապագայի Սպիտակ» երիտասարդական նախաձեռնության անդամների հետ սույն թվականի հունիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ` երիտասարդների կողմից առաջարկություն էր եղել փոքր աղբամաններ տեղադրել քաղաքային զբոսայգի տանող աստիճանների շրջակայքում: Ընդունելով երիտասարդների առաջարկությունը` 4 նոր փոքր աղբամաններն արդեն տեղադրվել են քաղաքային զբոսայգի տանող աստիճանների շրջակայքում:



×