top

ԿՐԻ՛Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ

27.06.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿՐԻ՛Ր ԴԻՄԱԿ, ՓՐԿԻ՛Ր ԿՅԱՆՔԵՐ
Սույն թվականի հունիսի 25-ից Սպիտակ համայնքում իրականացվում է #կրիրդիմակ #փրկիրկյանքեր ակցիան։ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ՝ նոր տեսակի կորոնավիրուսի վերաբերյալ հանրային իրազեկման բարձրացման ու պաշտպանիչ դիմակների կրելը խրախուսելու և պարետատան կողմից սահմանված կանոններին հետևելու նպատակով՝այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը դիմակներ բաժանեցին Սպիտակ համայնքի բնակիչներին՝ կոչ անելով պատշաճ կերպով կրել կապույտ, եռաշերտ բժշկական դիմակ, պահպանել սոցիալական հեռավորությունը՝ չվտանգելով թե՛ իրենց, թե՛ դիմացինի առողջությունը։



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×