top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ

29.06.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԸ
Սպիտակ համայնքը ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիա ստանալու համար ներկայացրել է հինգ սուբվենցիոն ծրագրի հայտ.
Ծրագիր 1. Սպիտակ համայնքի կենտրոնական հատվածի 16, Ուզբեկական Կ-5 թաղամասի թվով 5 բազմաբնակարան շենքերի բակային տարածքների, Վարպետաց թաղամասից թիվ 8 հիմնական դպրոց տանող ու Վարպետաց թաղամասը Ուզբեկական, Իտալական, Շվեյցարական, Հարավ Արևմտյան թաղամասերին կապող ճանապարհների ասֆալտապատում: Ծրագրի ընդհանուր արժեքի 50%-ը` համայնքի բյուջեից ներդրում, 50%-ը` պետական բյուջեի ներդրում:
Ծրագիր 2. Սպիտակ համայնքի կարիքների համար գրեյդեր և հիբրիդային դիզել ավլող, փոշեկուլ մեքենայի ձեռքբերում։ Ծրագրի ընդհանուր արժեքի 55%-ը` համայնքի բյուջեից ներդրում, 45%-ը` պետական բյուջեի ներդրում:
Ծրագիր 3. Սպիտակ համայնքի 3 բազմաբնակարան շենքերի/Սուրեն. Ավետիսյան 17, Ալեք Մանուկյան 14, Թորոսյան 21/ Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացում։ Ծրագրի ընդհանուր արժեքի 16.3%-ը` համայնքի բյուջեից ներդրում, 60%-ը` պետական բյուջեի ներդրում, 25%-ը ՄԱԿ-ի զարգացման հիմնադրամի ներդրում:
Ծրագիր 4. Սպիտակ համայնքի Մուրացան և հարակից փողոցի, Սայաթ Նովա փողոցի, Մյասնիկյան փողոցի և 1-6 փակուղիների, Տեր-Սիմոնյան 1-7 փակուղիների, Ս. Ավետիսյան փողոցի 6-7-րդ նրբանցքների, Ուզբեկական, Առափնյա, Գրիգոր Լուսավորիչ, Այգեստան 1, Այգեստան 2, Հարավ Արևմտյան, Իտալական, Շվեյցարական, թաղամասերի լուսավորության համակարգերի և քաղաքային լոկալ օպտիկական ցանցի կառուցում: Ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ը` համայնքի բյուջեից ներդրում, 60%-ը` պետական բյուջեի ներդրում, 20%-ը` մասնավոր ներդրում մեր համաքաղաքացի Արկադի Բաբայանի կողմից:
Ծրագիր 5. Քաղաքային հրապարակի երգող, պարող և լուսային (ծրագրային ապահովմամբ) շատրվանների կառուցում, հրապարակի լուսային ձևավորում։ Ծրագրի ընդհանուր արժեքի 40%-ը` համայնքի բյուջեից ներդրում, 40%-ը` պետական բյուջեի ներդրում, 20%-ը` մասնավոր ներդրում մեր համաքաղաքացի Արկադի Բաբայանի կողմից:
Շահագրգիռ գերատեսչություններից հայտերի վերաբերյալ ստացած դիտողությունների հիման վրա` իրականացվում են 4-րդ ծրագրի լրամշակման աշխատանքները, իսկ մյուս չորս ծրագրերի վերաբերյալ` հանձնաժողովի կողմից ստացվել է դրական եզրակացություն, ներկայումս ընթանում է օրենքով սահմանված կարգով գնումների կազմակերպման գործընթացը:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրեր

×