top

10․07․2020Թ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

03.07.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>10․07․2020Թ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2020 թվականի հուլիսի 10-ին ժամը 15:00-ին Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում ուղիղ հեռարձակմամբ տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստ՝ հետևյալ օրակարգով.

1. Սպիտակ համայնքի 2020 թվականի բյուջեի 2-րդ եռամսյակի կատարման ընթացքի մասին Սպիտակ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
/Զեկուցող՝ Հ․ Միրզոյան/

2. Սպիտակի համայնքի 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությանը (հողային հաշվեկշռին) համաձայնություն տալու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

3. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Mersedes-Benz S 600L մակնիշի ավտոմեքենան օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Բանավան թաղամասում գտնվող 06-006-0076-0001 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող նկուղը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող Բանավան թաղամասում գտնվող 06-006-0075-0016 կադաստրային ծածկագրով հողամասը և դրա վրա գտնվող նկուղը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին
/Զեկուցող՝ Ա. Ավետիսյան/

7. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Գրիգոր Վալոդի Նազարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

8. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Հարություն Ռաֆիկի Սահակյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ համայնքի ավագանու անդամ Ռազմիկ Մանվելի Թումանյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին
/Զեկուցող՝ Ա. Գյուլազյան/

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ- Ավագանու որոշման նախագծերին մանրամասն ծանոթանալու համար կարող եք դիտել http://87.241.173.9/Pages/DocFlow/Default.aspx?nt=1&a=v&g=1ddbb685-d18b-4c41-8d9d-16f492a9b41a



×