top

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ «ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ ԿԱՆԱՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՃԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

20.07.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ «ՃԳՆԱԺԱՄԻՑ ԴՈՒՐՍ` ՄԱՔՈՒՐ ԷՆԵՐԳԻԱ ԿԱՆԱՉ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՃԻ ՀԱՄԱՐ» ԽՈՐԱԳՐՈՎ ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ
Սպիտակի համայնքապետարանը միանալով «ԵՄ Կայուն էներգիայի շաբաթ-2020» ծրագրին՝ հայտարարել էր «Ճգնաժամից դուրս` մաքուր էներգիա կանաչ վերականգնման և աճի համար» խորագրով նկարչական աշխատանքների մրցույթ, որին մասնակցած «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի 14 մասնակիցներից երեքն արժանացել են մրցանակների.
1-ին տեղ. Մարինե Գրիգորյան 21տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ
2-րդ տեղ. Սոֆիկ Մարության 14տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ
3-րդ տեղ. Մարինե Շահբազյան 16տ. «Սպիտակի գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ
Այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը հանդիպեց հաղթող մասնակիցների հետ, զրուցեց էներգախնայողության արդյունավետության բարձացմանն ուղղված միջոցառումների ու խնդիրների մասին, որից հետո  հանձնեց մրցանակները: Պատվավոր երեք տեղերը զբաղեցրած մասնակիցներին և «Սպիտակի գեղարվեստի դպրոց կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Գոհար Մանուշակյանին (մրցույթին ակտիվ մասնակցությունը կազմակերպելու համար) հանձնվեցին հավաստագրեր, ինչպես նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակցին հանձնվեց Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից տրամադրված նվերների փաթեթ, իսկ երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներին` Սպիտակի համայնքապետարանի կողմից:
Շնորհավորում ենք հաղթողներին և շնորհակալություն հայտնում մրցույթի բոլոր մասնակիցներին:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×