top

ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ

27.07.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻՆ
Հարգարժան պարոն Սահակյան
Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմը սրտանց շնորհավորում է Ձեր ծննդյան տարեդարձը: Ձեր աշխատասիրության ու ընկերասիրության, մարդասիրության ու բարության շնորհիվ` Դուք վայելում եք մեծ հարգանք և սեր բոլորի կողմից: Երկար տարիների աշխատանքի ընթացքում լինելով ոչ թե խոսքի, այլ գործի մարդ` Դուք ցույց եք տվել, թե ինչքան արհեստավարժ ու ազնիվ կարող է լինել ղեկավարը: Ձեզ համար համայնքային խնդիրները երբեք մեծ ու փոքր չեն լինում, յուրաքանչյուր խնդրի Դուք մոտենում եք պարտքի բարձր գիտակցումով ու պատասխանատվությամբ:
Ձեր օրինակով ցույց եք տվել, որ ոչինչ չի կարող արգելք լինել դիմացինին օգնելու, հարազատ քաղաքին նվիրվելու, նրա խնդիրներով ապրելու համար, ցույց եք տվել, որ դժվարության հետ մեկտեղ կարելի է ապրել բնակիչների հոգսերով, կիսել նրանց ուրախությունն ու հույզերը, որ կարելի է անմիջականության, հումորի շնորհիվ` հաղթահարել խոչընդոտները և իրականացնել նպատակային ու արդյունավետ գործունեություն:
Մեր շատ սիրելի համայնքի ղեկավար
Այսօր Ձեզ գնահատանքի և շնորհավորանքի խոսքեր ենք ասում ոչ միայն որպես համայնքի ղեկավարի, այլ նաև որպես աշխատակցի, լավ ընկերոջ և լավ մարդու: Մաղթում ենք Ձեզ քաջ առողջություն, հարատև երջանկություն, նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, մշտապես առաջ գնալու և խնդիրները հաղթահարելու մեծ ուժ:
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ….



×