top

ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

04.08.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵ ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հարգելի համաքաղաքացիներ
Ընթանում է Սպիտակ համայնքի 2021թ. բյուջեի կազմման գործընթացը: Թափանցիկ և մասնակցային բյուջե ունենալու համար` խնդրում ենք ներկայացնել համայնքային խնդիրների լուծմանն ուղղված ձեր առաջարկները, որոնք կքննարկվեն և կգնահատվեն համապատասխան մասնագետների կողմից, այնուհետև գնահատված առաջարկները (ծրագրերը) նորից կներկայացվեն ձեր քննարկմանը: Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները (ծրագրերը) կընդգրկվեն համայնքի 2021թ. բյուջեում, որի քննարկմանը կարող եք ակտիվ մասնակցություն ունենալ նաև դուք:
2021թ. բյուջեն մասնակցային դարձնելու և արդյունավետ իրականացնելու համար՝ ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:
Առաջարկությունները խնդրում ենք ներկայացնել մինչև սույն թվականի օգոստոսի 12-ը:



×