top

ԱՅՍՕՐ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՆ Է

04.09.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՅՍՕՐ ՓՐԿԱՐԱՐԻ ՕՐՆ Է
Սեպտեմբերի 4-ը 2008 թվականից Հայաստանում նշվում է որպես ՀՀ ԱԻՆ աշխատողի օր։ Սպիտակ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սահակյանը և համայնքի ղեկավարի խորհրդական, տնտեսական պատասխանատու Արմեն Ադամյանը մասնակցեցին տոնի առթիվ Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատի կողմից կազմակերպված տոնական միջոցառմանը: Միջոցառման ժամանակ Վ. Սահակյանը համայնքի ղեկավարի կողմից շնորհավորեց փրկարարներին՝ մասնագիտական տոնի առթիվ և խրախուսական նվերներ, շնորհակալագրեր հանձնեց ՀՀ ԱԻՆ Սպիտակի հրշեջ-փրկարական ջոկատի վարորդ, փրկարարական ծառայության սերժանտ Կարեն Ասատրյանին, Սպիտակի հրշեջ-փրկարական օղակի հրամանատար, փրկարական ծառայության ավագ Սերյոժա Չոբանյանին, Սպիտակի հրշեջ-փրկարական ծառայության ավագ Խաչիկ Ավդալյանին ՝ փրկարարական ծառայության նկատմամբ բարեխիղճ և օրինապահ աշխատանքի համար։



×