top

ԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՍԱՄԱՐԱՅԻ ՏՈՆՆ Է

13.09.2020


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԱՅՍՕՐ ՍՊԻՏԱԿԻ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔ ՍԱՄԱՐԱՅԻ ՏՈՆՆ Է
Տոնի կապակցությամբ Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է.

    Հարգարժան Ելենա Լապուշկինա
Այսօր ինձ համար մեծ պատիվ է՝ Սպիտակ քաղաքի բնակչության և անձամբ իմ անունից շնորհավորել Ձեզ, Ձեր կոլեկտիվին և բոլոր սամարացիներին՝ քաղաքի օրվա առթիվ:
Սպիտակ համայնքը և մենք մեծապես կարևորում ենք մեր երկկողմ համագործակցությունը և ջերմ հարաբերությունները, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և վստահության վրա:
Մեզ համար մեծ պատիվ է ունենալ կառուցողական հարաբերություններ Սամարայի շրջանի ադմինիստրացիայի հետ, և համոզված եմ, որ մեր հարաբերությունները կայուն զարգացում կունենան՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Սամարա քաղաքի օրվա կապակցությամբ, մաղթում եմ Ձեզ և բոլոր սամարացիներին քաջառողջություն, խաղաղություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում:
Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ` մեր համագործակցությունը կկրի շարունակական բնույթ և մենք կունենանք նոր ձեռքբերումներ:

                


               



×