top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

05.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍՈՒՑՉԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի′ ուսուցիչներ,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Բոլորս էլ առանձնահատուկ ջերմությամբ, սիրով ու հարգանքով ենք հիշում մեր ուսուցիչներին, ում դասերն ու խրատները ուղեկցում են մեզ ողջ կյանքի ընթացքում: Ուսուցչին գնահատելն ու մեծարելը մեր ժողովրդի ազգային նկարագրի անբաժանելի մասնիկն է դարձել:
Հարգելի′ մանկավարժներ,
Լինելով Իմաստության, Լույսի և Գիտելիքի նվիրյալ սերմնացաններ, Դուք կատարում եք հետաքրքիր, միաժամանակ բարդ, պատասխանատու ու հայրենանվեր աշխատանք, ապագա սերնդի կրթության ու դաստիարակության անչափ կարևոր առաքելություն՝ հավատարիմ մնալով Ձեր բարձր ու վեհ կոչմանը: Ձեր տաղանդի և բազմաչարչար աշխատանքի շնորհիվ ամենադժվար և անլուծելի խնդիրները դառնում են հեշտ, կյանքի մութ ու խավար ճանապարհները՝ լուսավոր:
Խորին երախտագիտություն ու շնորհակալություն Ձեզ՝ մեծավանդ ու արգասաբեր գործունեության համար: Քաջառողջություն, խաղաղություն ու արևշատություն եմ մաղթում Ձեզ, մեծ կամք ու անսպառ եռանդ Ձեր՝ ազգանպաստ առաքելության իրականացման ճանապարհին:

Լավագույն մաղթանքներով՝ Գագիկ Սահակյան



×