top

ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ

05.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՆՇՎԵՑ ՈՒՍՈՒՑՉԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԸ
Ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ այսօր Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանի անունից համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ, Սպիտակի ԵՄՔԱ, հիմնական, միջնակարգ, ավագ, երաժշտական, գեղարվեստի դպրոցներ, մարզադպրոց, Սպիտակի պետական քոլեջ այցելեցին համայնքապետարանի երիտասարդ աշխատակիցներ, շնորհավորեցին ուսուցիչներին՝ մաղթեցին առողջություն, տոկունություն, անսահման եռանդ, աշխատանքային և ստեղծագործական նորանոր ձեռքբերումներ։ Կոլեկտիվներին համայնքի ղեկավարի անունից հանձնվեցին ծաղիկներ, նվերներ և տոնական բացիկներ:



×