top

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

06.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԳԱԳԻԿ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ գրադարանավարներ,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում առողջություն, երջանկություն, անպառ եռանդ։
Ձեր անչափ կարևոր և ազգանվեր գործով դուք նպաստում եք գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը, արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում ընթերցանության կարևորությանը։
Ձեր շնորհիվ է, որ մենք հաղորդակցվում ենք գրականությանը, ձեռք ենք բերում ընթերցողական և գեղարվեստական ճաշակ, զարգացնում բանավոր և գրավոր խոսքը, ցուցաբերում կուտակած գիտելիքները դրսևորելու կարողություն։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ և մաղթում աշխատանքային բազում հաջողություններ։ Միշտ մնացեք ընթերցողին և գրքին կապող յուրօրինակ օղակ։

Լավագույն մաղթանքներով՝ Գագիկ Սահակյան



×