top

ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

13.10.2017


<h4> ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ </h4>ԿԱՅԱՑԱՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Այսօր Սպիտակի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ավագանու հերթական նիստ հետևյալ օրակարգով՝

1. Սպիտակ համայնքի 2017 թվականի բյուջեի 3-րդ եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ համայնքի ղեկավարի հաղորդումը ընդունելու մասին
2. Սպիտակ համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 63-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին,
3.Սպիտակ համայնքի սեփականության գույքագրման փաստաթղթերում կատարված փոփոխությունները հաստատելու մասին
4. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից աճուրդով օտարելուն համաձայնություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
5. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից Արմեն Միրզոյանին ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
6. Սպիտակ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերից Վահագն Թորոսյանին ուղղակի վաճառքով օտարելուն համաձայնություն տալու մասին:
7. «Սպիտակ-ֆերմեր» գյուղատնտեսությանը աջակցող ասոցիացիա» հասարակական կազմակերպությանը գույք նվիրելուն համաձայնություն տալու մասին:


Նիստը վարում էր համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը: Օրակարգային հարցերը հաստատելուց հետո ավագանին անցավ դրանց քննարկմանը: Բոլոր հարցերին ավագանին կողմ քվեարկեց:



Լուսանկարներ

ԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրերԼուրեր

×